Իրանում մեկնարկել է ՀՕՊ ուժերի մասնագիտացված զորավարժությունը
Իրանում մեկնարկել է «Վիլայաթի երկնքի պաշտպաններ-1400» անվամբ հակաօդային պաշտպանության համատեղ մասնագիտացված զորավարժությունը:
Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, «Վիլայաթի երկնքի պաշտպաններ-1400» հակաօդային պաշտպանության համատեղ մասնագիտացված զորավարժությունը մեկնարկել է Իրանի կենտրոնական Քյավիր անապատային շրջանում, որտեղ տեղակայվել են տեղական հրթիռային ու ռադարային և հետախուզական տեղեկատվության ու հաղորդակցության համակարգեր և վերահսկողության ցանց»:
Իրանի «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ռազմակայանի հրամանատար, բրիգադի գեներալ Ղադեր Ռահիմզադեն ասել է.««Վիլայաթի երկնքի պաշտպաններ-1400» հակաօդային պաշտպանության համատեղ մասնագիտացված զորավարժությունների առաջին փուլում պաշտպանական համակարգերի ընդլայնումն ու տեղակայումը կատարվել է օպերատիվ ուժերի արագ արձագանքման ու տեղաշարժման կողմնորոշմամբ` պահպանելով թշնամուն խաբելու պասիվ պաշտպանության սկզբունքները»:
Բրիգադի գեներալ Ղադեր Ռահիմզադեն հավելել է.«Զորավարժության այս փուլում իրականացվել են բանակի և ԻՀՊԿ-ի անօդաչու թռչող սարքերի և ուղևորատար ինքնաթիռներ հետախուզական թռիչքներ»:
Անդրադառնալով զորավարժությունների ընթացքում ՀՕՊ համակարգերի կիրառմանը, Իրանի հակաօդային պաշտպանության ռազմակայանի հրամանատարն ասել է.«Այս զորավարժության ընթացքում կառավարման և հրամանատարության կենտրոնները, ազդանշանային և էլեկտրօպտիկական մոնիտորինգի միջոցով, իրականացնում են զորավարժության տարածքի մոնիտորինգի գործողությունները: Հայտնաբերելով թշնամու թիրախը և օգտվելով արհեստական բանականությունից ու որոշումներ կայացնող համակարգերի միջոցով, նրանք տեղակայում են թիրախին համապատասխան հրթիռային համակարգ` դրան հակազդելու համար»: