ԻԻՀ օդուժի հրմանատարի տեղակալ. Բանակի օդուժը օտարերկրացիներին թույլ չի տա սպառնալ Իրանին
https://parstoday.ir/hy/news/iran-i152968-ԻԻՀ_օդուժի_հրմանատարի_տեղակալ._Բանակի_օդուժը_օտարերկրացիներին_թույլ_չի_տա_սպառնալ_Իրանին
Իրանի բանակի օդուժի հրմանատարի տեղակալը հայտարարել է.«Բանակի օդուժը օտարերկրացիներին թույլ չի տա սպառնալ Իրանին »:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2021 15:15 Asia/Tehran

Իրանի բանակի օդուժի հրմանատարի տեղակալը հայտարարել է.«Բանակի օդուժը օտարերկրացիներին թույլ չի տա սպառնալ Իրանին »:

Իրանի բանակի օդուժի հրմանատարի տեղակալ, բրիգադի գեներալ, օդաչու Մահդի Հադիանը, «Վիլայեթի երկնքի պաշտպաններ 1400» ՀՕՊ ուժերի մասնագիտական զորավարժության շրջանակներում, Iran Press գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«Այս զորավարժության ընթացքում Բանակի օդուժը պարտականություն ունի օգտվել իր բոլոր հնարավորություններից»:

Բանակի օդուժի հրմանատարի տեղակալը հավելել է.«Այս զորավարժությունը մեծ նշանակություն ունի բանակի օդուժի համար, քանի որ զորավարժության հրապարակային գնահատումը կապված է բանակի օդուժի կողմից առաքելության ճիշտ ու լիարժեք գործադրման հետ»:

Բրիգադի գեներալ Մահդի Հադիանը հավելել է.«Այս զորավարժության ընթացքում գնահատվելու են նաև Իրանի բանակի օդուժի երիտասարդ օդաչուները»:

Բանակի օդուժի հրմանատարի տեղակալն ասել է.«Այս զորավարժության ուղերձն անշուշտ Իրանի ժողովրդի հեղինակությունն ու հզորությունն է և օրըստօրե այս հզորությունն ավելանալու է»: