Իրանի ՀՕՊ զորավարժության ընթացքում, «Ջոշան» և «Խաթամ» համակարգերը հաջողությամբ ոչնչացրել են թիրախները
https://parstoday.ir/hy/news/iran-i153056-Իրանի_ՀՕՊ_զորավարժության_ընթացքում_Ջոշան_և_Խաթամ_համակարգերը_հաջողությամբ_ոչնչացրել_են_թիրախները
Իրանի հակաօդային պաշտպանության միացյալ ռազմակայանի հրամանատարն ասել է.««Վիլայաթի երկնքի պաշտպաններ 1400» կոդային անվամբ համատեղ ՀՕՊ զորավարժության ընթացքում բանակի հակաօդային պաշտպանության «Ջոշան» և «Խաթամ» տեղական ՀՕՊ համակարգերը հաջողությամբ խոցել են թիրախները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2021 13:43 Asia/Tehran

Իրանի հակաօդային պաշտպանության միացյալ ռազմակայանի հրամանատարն ասել է.««Վիլայաթի երկնքի պաշտպաններ 1400» կոդային անվամբ համատեղ ՀՕՊ զորավարժության ընթացքում բանակի հակաօդային պաշտպանության «Ջոշան» և «Խաթամ» տեղական ՀՕՊ համակարգերը հաջողությամբ խոցել են թիրախները»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝  Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության միացյալ ռազմակայանի հրամանատար, բրիգադային գեներալ Ղադեր Ռահիմզադեն, նշելով, որ այս զորավարժության ընթացքում առաջին անգամ փորձարկվել են «Ջոշան» և «Խաթամ» համակարգերը,. հավելել է.«Ջոշան» հրթիռային համակարգը  «Խորդադ-15» ՀՕՊ  համակարգի արդիականացված տարբերակն է, որն օգտագործում է պասիվ ռադար: Այս զորավարժության ընթացքում այն ​​առաջին անգամ հաջողությամբ փորձարկվել և գնահատվել է,  և ոչնչացրել ՀՕՊ ինտեգրված ցանցի կողմից նշանակված թիրախները»:

Բրիգադային գեներալ Ռահիմզադեն նշել է.«Զորավարժության այս փուլում ձեռնարկված միջոցների թվում  է եղել՝ որպես համապարփակ պաշտպանություն,  մարտավարական հրթիռային համակարգերով ցածր բարձրության վրա և 360 աստիճանի էլեկտրոնային պատերազմի  միջավայրում գտնող թիրախներին դիմակայելը»:

Նշելով, որ հզոր Իրանի ռազմավարության համաձայն, զինված ուժերը ոչ մի պահ չեն  թերանա հակաօդային պաշտպանության ոլորտում պաշտպանունակության ամրապնդման գործում, Իրանի հակաօդային պաշտպանության միացյալ ռազմակայանի հրամանատարն ասել է.«Օդային տարածքում ենթադրվող սպառնալիքների ճշգրիտ գնահատումը մեզ ուղղորդել է դեպի այդ սպառնալիքներին համարժեք պաշտպանական համակարգերի զարգացում, և այսօր չկա այնպիսի սպառնալիք, որին դիմակայելու ելքի մասին մենք մտածած չլինենք»: