Իրանի ՀՕՊ զորավարժության ժամանակ գործարկվել է տեղական արտադրության «Ղոդս» ռադարը
ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի Ղոդս տեղական ռադարն առաջին անգամ գործարկվել է Իրանի Կենտրոնական Քյավիր անապատային շրջանում ընթացող ««Վիլայաթի երկնքի պաշտպաններ-1400» հակաօդային պաշտպանության զորավարժության ժամանակ: Այդ մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Այս ռադարն ունակ է դիտարկել ավելի քան 500 կմ հեռավորության և ավելի քան 90,000 ոտնաչափ բարձրության վրա գտնվող թիրախներ:
Ղոդս ռադիոտեղորոշիչ համակարգի առանձնահատկություններից են՝ տարբեր տեխնիկայով էլեկտրոնային պատերազմներին դիմակայելու ունակությունը,մարտավարական և տեղական ծրագրակազմով օժտված լինելը, թշնամուն բարեկամից զանազանելը և պաշտպանական համակարգերին կապակցվելու ունակությունը:
««Վիլայաթի երկնքի պաշտպաններ-1400» հակաօդային պաշտպանության համատեղ մասնագիտացված զորավարժությունը երեկ մեկնարկել է Իրանի Կենտրոնական Քյավիր անապապատային տարածքում,որտեղ տեղակայվել են տեղական հրթիռային ու ռադարային և հետախուզական տեղեկատվությ, հաղորդակցության ու էլկետրոնային պատերազմի համակարգեր և վերահսկողության ցանց»: