Իրանի զորավարժուիթյունների ընթացքում, լայնածավալ սպառնալիքների դեմ պայքարի նպատակով, կիրառվել է արհեստական բանականություն
ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանման հրամանատարը հայտարարել է, որ «Վիլայաթի երկնքի պաշտպաններ 1400» զորավարժությունների ընթացքում, հրամանատարական կենտրոններում և վարժանքների կառավարման համար, կիրառվել են խելացի համակարգեր:
Բրիգադի գեներալ Ռեզա Շաաբանը հայտարարել է. «Զորավարժության ամենակարևոր կետերից է արհեստական բանականության վրա հիմնված խելացի կառավարման համակարգի կիրառումը, ինչը այս վարժանքների ըթնացքում տեղի է ունենում առաջին անգամ: Խելացի կառավարման համակարգը արդյունավետ է գործում լայնածավալ սպառնալիքներին հակազդելու ժամանակ և կայացնելով որոշումներ, ՀՕՊ ուժերին օգնում է պատշաճ և ժամանակին արձագանքել սպառնալիքներին»:
Նա հավելել է. «Զորավարժոթյուններում չի կիրառվել դրսից բերված որևէ համակարգ: Մենք օգտվել ենք տեղական արտադրության համակարգերից, որոնք կառուցված են ժամանակակից տեխնոլոգիայով և մենք իսլամական Իրանի պատվավոր ազգին կարող ենք խոստանալ`ջախջախիչ պատասխան տալ երկրի սահմանների դեմ իրականացված ցանկացած ոտնձգության»:
«Վիլայաթի երկնքի պաշտպաններ 1400» ՀՕՊ զորավարժությունները մեկնարկել են երեքշաբթի օրը՝ Իրանի կենտրոնական անապատում, տեղակայն հրթիռների, ռադարների, հետախուզության, էլեկտրոնային պատերազմի, կապի համակարգերի և տեսողական վերահսկողության համակարգերի կիրառմամբ: