Գեներալ Բաղերի. Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունն աճելու է
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է. «Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունն աճելու է»:
Կկիրակի օրը Մոսկվայի օդանավակայանում ԻՌՆԱ-ի թղթակցի հետ ճեպազրույցում, գեներալ -մայոր Մոհամադ Բաղերին նշել է. «Իրանի 13 -րդ կառավարության «հայացք՝դեպի Արևելք» քաղաքականության շրջանակում, Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունն աճելու է»:
Նա հավելել է. «Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում Արևելքի և Ասիայի երկրներին, և հենց այդ ժամանակ տեղի ունեցավ Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը»:
ԶՈՒ ԳՇ պետը նշել է,, որ Իրանի և Ռուսաստանի զինված ուժերի համագործակցությունն առաջիկայում կզարգանա:
Գեներալ Բաղերին Մոսկվա է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնական հրավերով, գլխավորելով բարձրաստիճան ռազմական պատվիրակություն: