Գեներալ Բաղերի. Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունն աճելու է
https://parstoday.ir/hy/news/iran-i153378-Գեներալ_Բաղերի._Իրանի_և_Ռուսաստանի_միջև_ռազմական_համագործակցությունն_աճելու_է
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է. «Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունն աճելու է»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 18, 2021 04:26 Asia/Tehran

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է. «Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունն աճելու է»:

Կկիրակի օրը Մոսկվայի օդանավակայանում ԻՌՆԱ-ի թղթակցի հետ ճեպազրույցում,  գեներալ -մայոր Մոհամադ Բաղերին նշել է. «Իրանի 13 -րդ կառավարության «հայացք՝դեպի Արևելք» քաղաքականության շրջանակում,  Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունն աճելու է»:

Նա հավելել է. «Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում Արևելքի և Ասիայի երկրներին, և հենց այդ ժամանակ տեղի ունեցավ Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը»:

ԶՈՒ ԳՇ պետը  նշել է,, որ Իրանի և Ռուսաստանի զինված ուժերի համագործակցությունն առաջիկայում կզարգանա:

Գեներալ Բաղերին Մոսկվա է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնական հրավերով, գլխավորելով բարձրաստիճան ռազմական պատվիրակություն: