Գեներալ-մայոր Բաղերի.Իրան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են խորացման ու ամրապնդման ճանապարհին
Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է.«Իրան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են խորացման ու ամրապնդման ճանապարհին»:
«Ռոսիա 24» լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ռուս զինվորական պաշտոնյաների հետ խորհրդակցության մասին ասել է.«Շատ արդյունավետ բանակցություններ ենք ունեցել երկկողմ հարցերի, այդ թվում կործանիչներ,մարտական ուղղաթիռներ և ուսումնական ինքնաթիռներ գնելու մասին պայմանագիրն իրագործելու, փորձերը փոխանակելու և զինված ուժերի ուսուցման շուրջ»:
Անդրադառնալով ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ ունեցած կառուցողական բանակցություններին, գեներալ-մայոր Բաղերին հավելել է.«Այս բանակցությունների ընթացքում մասնավորապես, քննարկեցինք Սիրիայում Իրան-Ռուսաստան համագործակցության շարունակումը և ահաբեկչության վերացումը՝ Սիրիայում լիարժեք անվտանգություն վերականգնելու նպատակով, քննարկեցինք Աֆղանստանի հարցը և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, որոնց վերաբերյալ Իրանն ու Ռուսաստանը մոտ տեսակետ ունեն»: