Ռայիսի. Իրանը սահմանափակումներ չունի Պակիստանի հետ տնտեսական և անվտանգության կապերի ամրապնդման հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i154160-Ռայիսի._Իրանը_սահմանափակումներ_չունի_Պակիստանի_հետ_տնտեսական_և_անվտանգության_կապերի_ամրապնդման_հարցում
Երեքշաբթի օրը Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մահմուդ Ղորեշիի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Իրանը ոչ մի սահմանափակում չունի Պակիստանի հետ տնտեսական և անվտանգության հարաբերությունների ավելացման հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2021 06:51 Asia/Tehran

Երեքշաբթի օրը Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մահմուդ Ղորեշիի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Իրանը ոչ մի սահմանափակում չունի Պակիստանի հետ տնտեսական և անվտանգության հարաբերությունների ավելացման հարցում։

 Սեյեդ Էբրահիմ Ռայիսին  անդրադարձել է Աֆղանստանի խնդրին, նշելով, որ այդ երկրի ժողովրդի խնդիրները մտահոգում են Իրանին: Նա նշել է.  «Մենք մտածում ենք աֆղան ժողովրդի անվտանգության և հանգստության և այդ երկրում խաղաղության ու բարեկամության հաստատման: Եվ Պակիստանը կարող է  համագործակցել այս հարցում»:

Մտահոգություն հայտնելով Աֆղանստանից ամերիկացիներին վտարելուց հետո ԻԼԻՊ-ի  կողմից ստեղծված անապահով մթնոլորտի  կապակցությամբ, Ռայիսին հավելել է. «Աֆղանստանի խնդիրների պատճառն ամերիկացիներն են, քանի որ նարնք են ստեղծել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը»։

Հանդիպման ժամանակ, Պակիստանի ԱԳ նախարարն ասել է. «Իրանի և Պակիստանի ժողովուրդները, որպեսզ Աֆղանստանի հարևաններ, ցանկանում են օգնել այդ երկրում  ազգային խաղաղության և հաշտեցման հաստատմանը»: