Գեներալ Ղորբանի.ԻԻՀ Զինված ուժերը տարածաշրջանի և աշխարհի անվիճելի ուժն են
https://parstoday.ir/hy/news/iran-i154310-Գեներալ_Ղորբանի.ԻԻՀ_Զինված_ուժերը_տարածաշրջանի_և_աշխարհի_անվիճելի_ուժն_են
Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի ավիացիայի հրամանատարը հայտարարել է.«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը տարածաշրջանի և աշխարհի անվիճելի ուժն են»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2021 14:19 Asia/Tehran

Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի ավիացիայի հրամանատարը հայտարարել է.«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը տարածաշրջանի և աշխարհի անվիճելի ուժն են»։

Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային  ուժերի ավիացիայի հրամանատար, բրիգադային գեներալ  Յուսեֆ Ղորբանին հինգշաբթի օրը կայացած   «Friendship  5-3031» ինքնաթիռի  շնորհանդեսի ժամանակ  ասել է.«Եթե ​​այսօր Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հեղինակությունը էական դերակատարոթյուն  ունի աշխարհում և  այսօր ամեն ինչ արվում է տարածաշրջանում, ապա Իրանի ներկայությունը դրանում մի բաղադրիչ է»։

Բրիգադային գեներալ Ղորբանին  հավելել է. «Ավիացիոն  ուժերի հեռահար հրթիռային համակարգերը օպտիմիզացվել են, և ստուգվել է ուղղաթիռների պատրաստվածությունը»։

Իրանի բանակի ռազմացամաքային  ուժերի ավիացիայի հրամանատարը հստակեցրել է.«Տեղի են ունեցել նաև շատ լավ զորավարժություններ, ընդ որում Իրանի հարավում գտնվող «Ջասկի» զորավարժությունների ժամանակ տարածաշրջանում ամերիկյան նավերում գտնվող մարդիկ  իրենց ձեռքերը բարձրացրել են ,թե սա զինված ուժերի հզորությունն է»: