Ուսանողները բողոքի ցույց են անցկացրել Թեհրանում Լիբանանի դեսպանատան դիմաց
Թեհրանի համալսարանի մի շարք ուսանողներ, հայտնելով, որ լիարժեք պաշտպանում են Լիբանանի տեղեկատվության նախարարի հայտարարությունը, նշել են, որ Եմենում Սաուդյան Արաբիայի դաժան ագրեսիան ու եմենցիների սպանությունը պետք է դադարեցվի։
Թեհրանի համալսարանի մի խումբ ուսանողներ կիրակի կեսօրին Թեհրանում հանրահավաք են կազմակերպել մի շարք լիբանանցի երիտասարդների հետ:
Լիբանանի դեսպանատան դիմաց ցույցի ժամանակ ուսանողները վանկարկել են «Մահ Միացյալ Նահանգներին», «Մահ դավաճան Ալ Սաուդին» և «Ալլահ Աքբար» կարգախոսները՝ պաշտպանելով Լիբանանի ներքին գործերի նախարարի վերջին հայտարարությունները՝ ի պաշտպանություն Եմենի ժողովրդի:
«Սաուդյան Արաբիան երկար ժամանակ անհավասար պատերազմ է մղում Եմենի ճնշված ժողովրդի դեմ՝ սպանելով բազմաթիվ երեխաների և այլ անմեղ մարդկանց , և այդ սպանությունը պետք է դադարեցվի», - ասում է ուսանողներից մեկը:
Հանրահավաքի մասնակիցները կրում էին Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի, Եմենի Անսար Ալլահ շարժման առաջնորդ՝ Աբդուլ Մալեք Բադրեդդին ալ Հութիի նկարները և Իրանի Իսլամական Հանրապետության, Եմենի և Լիբանանի դրոշները: Հավաքին մասնակցել էին նաև Թեհրանում բնակվող մի շարք լիբանանցի երիտասարդներ։