Ամիր Աբդոլլահյանը կմեկնի Հնդկաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i154602-Ամիր_Աբդոլլահյանը_կմեկնի_Հնդկաստան
Հնդկաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ասել է. «Իրանի արտգործնախարարը ծրագրում է նոյեմբերի վերջին մեկնել Նյու Դելի՝ մասնակցելու Հնդկաստան-Իրան համատեղ տնտեսական հանձնաժողովին»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 01, 2021 11:06 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը կմեկնի Հնդկաստան

Հնդկաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ասել է. «Իրանի արտգործնախարարը ծրագրում է նոյեմբերի վերջին մեկնել Նյու Դելի՝ մասնակցելու Հնդկաստան-Իրան համատեղ տնտեսական հանձնաժողովին»։

Երկուշաբթի օրը, «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հնդկաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ալի Չեգնին հավելել է.«Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի այցը Հնդկաստան, կլինի երկու երկրների համար նոր դարաշրջանի սկիզբը»։

Չեգնին նաը ասել է, որ Իրանը Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացման համար սահմանափակումներ, արգելքներ կամ խոչընդոտներ չունի։

Հնդկաստանում Իրանի դեսպանն ԻԻՀ Չաբահար նավահանգստի նախագծի վերաբերյալ ասել է. «Թեև Հնդկաստանը Չաբահար նավահանգստի նախագիծը համարում է «ոսկե դարպաս» դեպի Աֆղանստան, Կենտրոնական Ասիա և Արևելյան Եվրոպա, սակայն այդ ուղությամբ Հնդկաստանը բավարար գործողություններ չի ձեռնարկում»։

Չեգնին ասել  է, որ Չաբահարը միայն թղթի վրա ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների ցանկում չէ, հավելելով. «Դեռևս վախ կա հնդկական կողմից և այլ երկրների կողմից՝ Չաբահարում ներդրումներ կատարելու և աշխատելու վերաբերյալ»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio