Ծովահենների դեմ բանակի ռազմածովային ուժերի հաջող գործողությունը
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի ուղեկցորդ թիմը Ադենի ծոցում իր գործողության ընթացքում կարողացել է տարածքից հեռացնել ծովահեններին։
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի իրանական տանկերին ուղեկցող խումբը երկուշաբթի օրն Ադենի ծոց տանող ճանապարհին, Բաբ ալ-Մանդեբի նեղուց մտնելուց առաջ, բախվել է ծովահենների հետ։
Չորս զինված նավակ ծրագրում էին հարձակվել տանկերի վրա, սակայն տարածքում տեղակայված ռազմածովային ուժերի ուղեկցորդ խմբերի օգնությամբ ծովահենները փախուստի են դիմել:
Ռազմածովային նավատորմի հրամանատար, ծովակալ Ամիր Շահրամ Իրանին ավելի վաղ հայտարարել էր Ադենի ծոցում իրանական առևտրային շարասյան վրա ծովահենների հարձակման ընթացքում 78-րդ ռազմածովային նավատորմի ուժերի գործողության մասին։