Պենտագոնի պաշտոնյան հաստատել է Իրանի կողմից օրինախախտ ամերիկյան տանկերի բռնագրավման լուրը
https://parstoday.ir/hy/news/iran-i154922-Պենտագոնի_պաշտոնյան_հաստատել_է_Իրանի_կողմից_օրինախախտ_ամերիկյան_տանկերի_բռնագրավման_լուրը
ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյան հաստատել է, որ Իրանն Օմանի ծովի մոտ բռնագրավել է խախտում կատարած ամերիկյան նավը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2021 05:01 Asia/Tehran

ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյան հաստատել է, որ Իրանն Օմանի ծովի մոտ բռնագրավել է խախտում կատարած ամերիկյան նավը:

Ավելի վաղ, ԱՄՆ-ն, դիմելով ծովահենության, Օմանի ծովի ջրերում բռնագրավել էր  իրանական նավթ տեղափոխող նավթատարը և  նավթը տեղափոխել մեկ այլ լցանավ:

ԻՀՊԿ նավատորմը, «Հելի Բըրն» գործողության շրջանակում գրավել է վերոնշյալ նավթատար տանկերը և այն ուղղորդել դեպի Իրանի տարածքային ջրեր։

Այնուհետև ամերիկյան ահաբեկչական ուժերը մի քանի ուղղաթիռներով և ռազմանավերով հետապնդել են նավթատարը, սակայն ձախողվել են՝  ԻՀՊԿ ծովուժի գործողությունների շնորհիվ:

Այնուհետև, ամերիկացի ահաբեկիչները մի քանի ռազմանավերով փորձել են փակել տանկերի ճանապարհը, սակայն կրկին ձախողվել են։ Նավթատար տանկերը ներկայումս գտնվում է Իրանի տարածքային ջրերում։

Չորեքշաբթի օրը, Newsweek-ի հետ զրույցում,  ամերիկացի պաշտոնյան, անհայտ մնալու պայմանով ասել է. «Հասկանալի է, որ մեր ուժերը վերահսկում էին իրավիճակը»։