ԻԻՀ ՆԳ նախարար. ԱՄՆ-ի դեմ ԻՀՊԿ նավատորմի դիմադրությունը գոհացրել է ժողովրդին
ԻԻՀ ՆԳ նախարարը հայտարարել է. «ԱՄՆ-ի դեմ ԻՀՊԿ նավատորմի դիմադրությունը գոհացրել է ժողովրդին»:
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական իշխանությանն ուղղված ուղերձում, անդրադառնալով Իրանի առզմական ուժին և ԱՄՆ-ի դեմ ԻՀՊԿ նավատորմի դիմակայությանը, նշել է. «Աբանի 13-ին նախորդող օրերին ԻՀՊԿ նավատորմի հերոսական և խելամիտ դիմադրությունն ԱՄՆ ահաբեկչական բանակի արատավոր գործողությունների դեմ, գոհունակություն է պատճառել Իրանի ժողովրդին և աշխարհի ճնշված ժողովուրդներին»:
ՆԳ նախարարն իր ուղերձում նշել է. «Օմանի ծովում ազգային շահերն ու ունեցվածքը պաշտպանելոն ուղղված հայրենասեր զինվորների գործողությունները ևս մեկ անգամ հիշեցնում են ԻԻՀ ուժի և կայունության անխուսափելիության և սխալի նկատմամբ ճշմարտության հաղթանակի մասին»:
ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին նույնպես այս կապակցությամբ ասել է.«Նավթի գողությամբ զբաղվողների նկատմամբ դիմակայությունը ցույց է տալիս Իրանի կանխարգելիչ ուժը»։
Ավելի վաղ, ԻՀՊԿ ռազմածովային ուժերը, ժամանակին իրականացված գործողությյան արդյունքում, կանխել են Օմանի ծովի ջրերում ամերիկյան նավի կողմից իրանական տանկերից նավթի գողությունը։