Իրանի նավագնացության կազմակերպության տնօրեն. ԻՀՊԿ ՌԾՈՒ իշխանությունն առևտրային նավատորմի հիմքն է
Իրանի նավագնացության կազմակերպության գործադիր տնօրենը հայտարարել է. «ԻՀՊԿ ՌԾՈՒ իշխանությունն առևտրային նավատորմի հիմքն է»:
Մոհամմադռեզա Մոդարես Խիաբանին, անդրադառնալով ԱՄՆ-ի նկատմամբ ԻՀՊԿ ՌԾՈՒ հզոր և խելացի հաղթանակին և իրանական տանկերը փրկելուն, հայտարարել է. «Նավագնացության արդյունաբերության և ծովային տրանսպորտի բնականոն ընթացքը հնարավոր չէր լինի առանց ռազմական ուժերի աջակցության»:
Մոդարես Խիաբանիի ուղերձի տեքստում, որն ուղղված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրիին, ասված է. «Աբանի 13-ին՝ Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի նախօրեին, հերթական անգամ, ԻՀՊԿ նավատորմի քաջարի տղամարդկանց խիզախությունը, ամուր կամքը և վճռականությունը խափանեցին համաշխարհային ամբարտավանության դավադրությունը: Այս հաղթանակը հերթական ոսկե էջն ավելացրեց Իրանի պատվավոր պատմության մեջ և աշխարհին ցույց տվեց Իսլամական Հանրապետության սրբազան ամակարգի հեղինակությունն ու արժանապատվությունը»։
նոյեմբերի 3-ին, ԻՀՊԿ ծովուժը, ժամանակն իրականացված գործողության արդյուքնում, Օման ծովի ջրերում խափանել էր ամերիկյան նավի՝ տանկերից նավթ գողանալու գործողությունը։