Համաձայնություն է կայացել Իրան-Պակիստան ազատ առևտուրն իրականացնելու շուրջ
https://parstoday.ir/hy/news/iran-i155240-Համաձայնություն_է_կայացել_Իրան_Պակիստան_ազատ_առևտուրն_իրականացնելու_շուրջ
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը հայտնել է, որ համաձայնություն է կայացել Իրան-Պակիստան ազատ առևտրի իրականացման շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2021 14:11 Asia/Tehran
  • Համաձայնություն է կայացել Իրան-Պակիստան ազատ առևտուրն իրականացնելու շուրջ

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը հայտնել է, որ համաձայնություն է կայացել Իրան-Պակիստան ազատ առևտրի իրականացման շուրջ:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ Իրանի առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Ալիռեզա Փեյման Փաքը կիրակի օրը Իրան-Պակիստան առևտրային համատեղ հանձնաժողովի 9-րդ նստաշրջանի փակման արարողության ժամանակ ունեցած ելույթում, նշելով, որ մասնագիտական աշխատանքային խմբերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդյունավորվել են, հավելել է.«Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրան-Պակիստան տնտեսական և առևտրային հարաբերությունները զարգացնելու և  ռազմավարական համագործակցության միջոցով նպատակներին հասնելու  շուրջ»։

Նշելով, որ բարտերային առևտուրը նույնպես այն հարցերից է, որը պետք է ուսումնասիրվի, և դրա մեխանիզմը պետք է հնարավորինս արագ ստեղծվի ու գործարկվի՝ Փեյման Փաքը հավելել է.«Նաև միջոցներ կձեռնարկվեն ոչ սակագնային ապրանքների առևտրի ճանապարհին առկա խոչընդոտների վերացման գործընթացը բարելավելու և արագացնելու  ուղղությամբ»։ 

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենի խոսքով՝ ստորագրվել է երեք համաձայնագիր՝ ցուցահանդեսների,  բարտերային առևտրի և հանձնաժողովի արդյունքների վերաբերյալ: