Համաձայնություն է կայացել Իրան-Պակիստան ազատ առևտուրն իրականացնելու շուրջ
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը հայտնել է, որ համաձայնություն է կայացել Իրան-Պակիստան ազատ առևտրի իրականացման շուրջ:
ԻՌՆԱ-ի համաձայն՝ Իրանի առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Ալիռեզա Փեյման Փաքը կիրակի օրը Իրան-Պակիստան առևտրային համատեղ հանձնաժողովի 9-րդ նստաշրջանի փակման արարողության ժամանակ ունեցած ելույթում, նշելով, որ մասնագիտական աշխատանքային խմբերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդյունավորվել են, հավելել է.«Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրան-Պակիստան տնտեսական և առևտրային հարաբերությունները զարգացնելու և ռազմավարական համագործակցության միջոցով նպատակներին հասնելու շուրջ»։
Նշելով, որ բարտերային առևտուրը նույնպես այն հարցերից է, որը պետք է ուսումնասիրվի, և դրա մեխանիզմը պետք է հնարավորինս արագ ստեղծվի ու գործարկվի՝ Փեյման Փաքը հավելել է.«Նաև միջոցներ կձեռնարկվեն ոչ սակագնային ապրանքների առևտրի ճանապարհին առկա խոչընդոտների վերացման գործընթացը բարելավելու և արագացնելու ուղղությամբ»։
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենի խոսքով՝ ստորագրվել է երեք համաձայնագիր՝ ցուցահանդեսների, բարտերային առևտրի և հանձնաժողովի արդյունքների վերաբերյալ: