Իրաքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո. այդ երկրում խաղաղություն և կայունություն կհաստատվի
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Եթե ԱՄՆ-ն դուրս գա Իրաքից, ապա այս երկրում խաղաղություն և կայունություն կհաստատվի»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, երկուշաբթի օրը կայացած շաբաթական մամուլի ասուլիսում, պատասխանելով Իրաքում անվտանգության վերջին զարգացումների վերաբերյալ Iran Press-ի լրագրողի հարցին, ասել է.«Բոլոր երկրները պետք է հարգեն իրաքյան օրենքը, իսկ ԱՄՆ-ն պետք է հնարավորինս շուտ հեռանա այնտեղից, որպեսզի երկրում անվտանգություն հաստատվի»:
Անդրադառնալով Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի հետ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հեռախոսազրույցին, Խաթիբզադեն ասել է. «Բոլոր երկրները պետք է օգնեն Իրաքի կառավարությանը, քանի որ այս երկրում խաղաղություն և կայունություն հաստատելը պահանջում է համագործակցություն»։
Անդրադառնալով ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի խոսքերին, ով ասել է, որ եթե Իրանը վերադառնա ՀԳՀԾ, ԱՄՆ-ը նույնպես դա կանի, Խաթիբզադեն ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է իմանա, որ ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ի անդամ չէ և չի կարող հայտարարություններ անել համաձայնության մյուս անդամների անունից։