Իրանի փոխարտգործնախարար. Վիեննայում միջուկային բանակցություններ տեղի չեն ունենա
https://parstoday.ir/hy/news/iran-i155552-Իրանի_փոխարտգործնախարար._Վիեննայում_միջուկային_բանակցություններ_տեղի_չեն_ունենա
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Վիեննայում միջուկային բանակցություններ տեղի չեն ունենա, բանակցությունները լինելու են միայն պատժամիջոցների վերացման մասին»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2021 14:10 Asia/Tehran
  • Իրանի փոխարտգործնախարար.  Վիեննայում միջուկային բանակցություններ տեղի չեն ունենա

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Վիեննայում միջուկային բանակցություններ տեղի չեն ունենա, բանակցությունները լինելու են միայն պատժամիջոցների վերացման մասին»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Անդրադառնալով Փարիզում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ վարած խորհրդակցություններին, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին ասել է.«Հաշվի առնելով, որ   2022  թվականին  Ֆրանսիան  ստանձնելու է  ԵՄ նախագահությունը, ուրեմն կարող է  վերազգային դերակատարություն ունենալ, ինչը  լավ հնարավորություն է Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար: Այս երկրի դերակատարությունը տարածաշրջանային փոխգործակցություններում է, ինչպես նաև այն բանակցությունների ճանապարհին, որը  2021 թվականի նոյեմբերի 29-ին տեղի կունենա Վիեննայում 4+1 խմբի հետ»: 

Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալը հավելել է.«Այս բանակցություններում մեր գլխավոր խնդիրը ՀԳՀԾ-ից  ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքներն են, որոնք վերաբերում են Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառվող անօրինական պատժամիջոցներին»:

2018թ. մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից  Միացյալ Նահանգների միակողմանի և անօրինական դուրս գալուց հետո, Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձեց ՀԳՀԾ-ն ստորագրած մյուս կողմերի՝ ստանձնած պարտավորությունների կատարման պայմանով պահպանել միջուկային համաձայնագիրը, սակայն եվրոպացիները ոչ մի հաջողություն չունեցան  համաձայնագրով  ստանձնած պարտավորությունների կատարման և  ՀԳՀԾ-ն պահպանելու  հարցում: