Իրանի փոխարտգործնախարար. Վիեննայում միջուկային բանակցություններ տեղի չեն ունենա
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Վիեննայում միջուկային բանակցություններ տեղի չեն ունենա, բանակցությունները լինելու են միայն պատժամիջոցների վերացման մասին»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Անդրադառնալով Փարիզում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ վարած խորհրդակցություններին, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին ասել է.«Հաշվի առնելով, որ 2022 թվականին Ֆրանսիան ստանձնելու է ԵՄ նախագահությունը, ուրեմն կարող է վերազգային դերակատարություն ունենալ, ինչը լավ հնարավորություն է Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար: Այս երկրի դերակատարությունը տարածաշրջանային փոխգործակցություններում է, ինչպես նաև այն բանակցությունների ճանապարհին, որը 2021 թվականի նոյեմբերի 29-ին տեղի կունենա Վիեննայում 4+1 խմբի հետ»:
Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալը հավելել է.«Այս բանակցություններում մեր գլխավոր խնդիրը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքներն են, որոնք վերաբերում են Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառվող անօրինական պատժամիջոցներին»:
2018թ. մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների միակողմանի և անօրինական դուրս գալուց հետո, Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձեց ՀԳՀԾ-ն ստորագրած մյուս կողմերի՝ ստանձնած պարտավորությունների կատարման պայմանով պահպանել միջուկային համաձայնագիրը, սակայն եվրոպացիները ոչ մի հաջողություն չունեցան համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման և ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում: