Նոյեմբեր 15, 2021 12:09 Asia/Tehran
  • Ղրղզստանը՝ Իրանի տարանցիկ ճանապարհի կապը ՇՀԿ-ի հետ

Իրանի հարավում գտնվող Հորմոզգանի նահանգապետն ասել է, որ Ղրղզստանը կարող է լինել Իրանի տարանցիկ ճանապարհը Բանդար Աբբասից դեպի ՇՀԿ անդամ երկրներ:

Կիրակի օրը, Հորմոզգանի նահանգապետ Մեհդի Դոստին,  Բանդար Աբբասի Շահիդ Ռաջայի նավահանգստի հատուկ տնտեսական գոտում հանդիպել է Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Դենիրաման Գոլդիևի հետ: Նշելով  Իրան-Ղրղզստան երկկողմ հարաբերությունների կարևորությունը, նա ընդգծել է. «Բացի տարանցման խնդրից, երկու երկրները կարող են համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, համատեղ ձեռնարկությունները, գյուղատնտեսությունը և տեխնիկական և ճարտարագիտական ​​գիտելիքների արտահանումը»:

Ղրղզստանի առաջին փոխվարչապետը և էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը, Շահիդ Ռաջայի նավահանգիստ այցելելուց և նրա առևտրային հնարավորություններին ծանոթանալուց հետո, այս նավահանգիստը համարել են լավ հնարավորություն տարբեր ոլորտներում Ղրղզստանի և Իրանի հարաբերությունների ընդլայնման համար: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ