Խաթիբզադեի արձագանքն ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական նոր պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/iran-i156302-Խաթիբզադեի_արձագանքն_ԱՄՆ_ի_սահմանած_հակաիրանական_նոր_պատժամիջոցներին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքել է Իրանի վեց քաղաքացիների և մի ակզմակերպության նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, ինչպես նաև իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ հայտարարություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2021 07:03 Asia/Tehran
  • Խաթիբզադեի արձագանքն ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական նոր պատժամիջոցներին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքել է Իրանի վեց քաղաքացիների և մի ակզմակերպության նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, ինչպես նաև իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ հայտարարություններին:

Ուրբաթ օրը, ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, ԱՄՆ ընտրություններին միջամտելու կեղծ պատրվակով Իրանի վեց քաղաքացիների և մեկ կազմակերպության նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների մասին ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցները, ինչը համարվում է Թրամփի առավելագույն ճնշման ձախողված քաղաքականության շարունակում և հուսահատությունից և  դրդված անօրինական քայլ»։

Խաթիբզադեն ընդգծել է.  «Նման հայտարարություններն ԱՄՆ կառավարության կողմից, որը տարբեր երկրների ներքին գործերին միջամտելու և հանրային կարծիքը խաբելու հարուստ պատմություն ունի, անհիմն են։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, հինգշաբթի օրը հայտարարեց, որ « 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու փորձի» պատճառով,  Իրանի վեց քաղաքացիների և մի  կազմակերպության անունները ներառել է պատժամիջոցների ցուցակում։