Խատիբզադե. ԱՄՆ-ն խախտել է ԱԽ 2231 բանաձևը
https://parstoday.ir/hy/news/iran-i156376-Խատիբզադե._ԱՄՆ_ն_խախտել_է_ԱԽ_2231_բանաձևը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խախտել է ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2021 04:29 Asia/Tehran
  • Խատիբզադե. ԱՄՆ-ն խախտել է ԱԽ 2231 բանաձևը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խախտել է ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն. ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, արձագանքելով Եվրոեռյակի ու ՄԱՆ-ի համատեղ հայտարարությանը, Թվիթերում գրել է. «ԱՄՆ կառավարությունը պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը խախտող և ՀԳՀԾ-ից դուրս եկած կողմ»։

Խաթիբզադեն հավելել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը որպես գործիք օգտագործելու քայլը կասկածի տակ է դնում ՄԱԳԱՏԷ-ի գործողությունների օրինականությունը. այդ քայլի հեղինակներին օգուտ տալու փոխարեն».

Ավելի վաղ, Եվրոեռյակի ԱԳ նախարարների քաղաքական տեղակալները Ռիադում հանդիպել էին Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամների ներկայացուցիչների հետ, իսկ վերջում հանդես  եկել համատեղ հայտարարությամբ։ .

Հայտարարության մեջ  Իրանի դեմ մեղադրանք է ուղղվել «տարածաշրջանում ապակայունացնող գործողություններ» իրականացնելու մեջ։