Ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու ԱՄՆ-ի նպատակը Իսրայելի ռեժիմի անվտանգությունն ապահովելն է
Իրանցի նախկին դիվանագետն ասել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու ԱՄՆ-ի նպատակը մուսուլմանական երկրներն ապակայունացնելն է և Սիոնիստական ռեժիմին հակադրվող երկրներին թուլացնելը՝ այդ ռեժիմի անվտանգությունն ապահովելու համար:
ԻՌՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի նախկին դիվանագետ Մոհսեն Փաք Այինը վերջին տարիներին ահաբեկչական-թաքֆիրական խմբավորումներ ստեղծելու արտատարածաշրջանային ուժերի նպատակի մասին ասել է.«ԱՄՆ-ն Սիոնիստական ռեժիմի անվտանգության ապահովումը համարում է իր ռազմավարական ծրագրերից մեկը և իր զորքերը տարածաշրջանից դուրս բերելով, փորձել է ահաբեկչական խմբավորումներ ստեղծել և դրանց միջոցով Արևմտյան Ասիայում, այդ թվում՝ Սիրիայում և Իրաքում իրագործել իր նպատակները»:
Փաք Այինը հստակեցրել է.«ԱՄՆ-ի, Եվրոպայի և տարածաշրջանի հետադեմ երկրները նպատակ ունեին ԻԼԻՊ-ի միջոցով ճնշում գործադրելով տապալել Բաշար Ասադի օրինական կառավարությունը և ամերիկամետ կառավարություն իշխանության բերել Սիրիայում: Նրանք նաև մտադիր էին Սիրիան մի քանի մասի բաժանել»: