Ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու ԱՄՆ-ի նպատակը Իսրայելի ռեժիմի անվտանգությունն ապահովելն է
https://parstoday.ir/hy/news/iran-i156422-Ահաբեկչական_խմբավորումներ_ստեղծելու_ԱՄՆ_ի_նպատակը_Իսրայելի_ռեժիմի_անվտանգությունն_ապահովելն_է
Իրանցի նախկին դիվանագետն ասել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու ԱՄՆ-ի նպատակը մուսուլմանական երկրներն ապակայունացնելն է և Սիոնիստական ​​ռեժիմին հակադրվող երկրներին թուլացնելը՝ այդ ռեժիմի անվտանգությունն ապահովելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 20, 2021 16:44 Asia/Tehran
  • Ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու ԱՄՆ-ի նպատակը Իսրայելի ռեժիմի անվտանգությունն ապահովելն է

Իրանցի նախկին դիվանագետն ասել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու ԱՄՆ-ի նպատակը մուսուլմանական երկրներն ապակայունացնելն է և Սիոնիստական ​​ռեժիմին հակադրվող երկրներին թուլացնելը՝ այդ ռեժիմի անվտանգությունն ապահովելու համար:

ԻՌՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի նախկին դիվանագետ Մոհսեն Փաք Այինը վերջին տարիներին ահաբեկչական-թաքֆիրական խմբավորումներ ստեղծելու արտատարածաշրջանային ուժերի նպատակի մասին ասել է.«ԱՄՆ-ն Սիոնիստական ​​ռեժիմի անվտանգության ապահովումը համարում է իր ռազմավարական ծրագրերից մեկը և իր զորքերը տարածաշրջանից դուրս բերելով, փորձել է ահաբեկչական խմբավորումներ ստեղծել և դրանց միջոցով  Արևմտյան Ասիայում, այդ թվում՝ Սիրիայում և Իրաքում իրագործել իր նպատակները»:

Փաք Այինը հստակեցրել է.«ԱՄՆ-ի, Եվրոպայի և տարածաշրջանի հետադեմ երկրները նպատակ ունեին ԻԼԻՊ-ի միջոցով ճնշում գործադրելով տապալել Բաշար Ասադի օրինական կառավարությունը և ամերիկամետ կառավարություն իշխանության բերել Սիրիայում: Նրանք նաև մտադիր էին  Սիրիան մի քանի մասի բաժանել»: