Ամիր Աբդոլլահյան. Չի կարելի ոտնահարել Պաղեստինի ժողովրդի իրավունքները՝ խեղաթյուրելով փաստերը
https://parstoday.ir/hy/news/iran-i156464-Ամիր_Աբդոլլահյան._Չի_կարելի_ոտնահարել_Պաղեստինի_ժողովրդի_իրավունքները_խեղաթյուրելով_փաստերը
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է. «Չի կարելի ոտնահարել Պաղեստինի ժողովրդի իրավունքները՝ խեղաթյուրելով փաստերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2021 04:56 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Չի կարելի ոտնահարել  Պաղեստինի ժողովրդի իրավունքները՝ խեղաթյուրելով փաստերը

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է. «Չի կարելի ոտնահարել Պաղեստինի ժողովրդի իրավունքները՝ խեղաթյուրելով փաստերը»:

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր ինստագրամյան էջում արած գրառման մեջ դատապարտել է Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) ահաբեկչական կազմակերպություն անվանելու Բրիտանիայի քայլը:

Աբդոլլահյանը գրել է. «Չի կարելի ոտնահարել  Պաղեստինի ժողովրդի իրավունքները՝ խեղաթյուրելով փաստերը»:

«Պաղեստինի հարցի միակ քաղաքական լուծումը բնիկների (մուսուլման, հրեա, քրիստոնյա) մասնակցությամբ հանրաքվե անցկացնելն է»։

Շարունակելով իր հակապաղեստինյան քաղաքականությունը և աջակցելով Սիոնիստական ​​ռեժիմին, Բրիտանիայի կառավարությունը Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հռչակել է ահաբեկչական կազմակերպություն:

Արձագանքելով խմբավորումը ահաբեկչական անվանելու Բրիտանիայի գործողությանը, ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է տարածել, որ դրա փոխարեն Բրիտանիան պետք է ամաչի Սիոնիստական ​​ռեժիմի ձևավորման գործում իր դերի համար: