Ամիր Աբդոլլահյան. Չի կարելի ոտնահարել Պաղեստինի ժողովրդի իրավունքները՝ խեղաթյուրելով փաստերը
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է. «Չի կարելի ոտնահարել Պաղեստինի ժողովրդի իրավունքները՝ խեղաթյուրելով փաստերը»:
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր ինստագրամյան էջում արած գրառման մեջ դատապարտել է Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) ահաբեկչական կազմակերպություն անվանելու Բրիտանիայի քայլը:
Աբդոլլահյանը գրել է. «Չի կարելի ոտնահարել Պաղեստինի ժողովրդի իրավունքները՝ խեղաթյուրելով փաստերը»:
«Պաղեստինի հարցի միակ քաղաքական լուծումը բնիկների (մուսուլման, հրեա, քրիստոնյա) մասնակցությամբ հանրաքվե անցկացնելն է»։
Շարունակելով իր հակապաղեստինյան քաղաքականությունը և աջակցելով Սիոնիստական ռեժիմին, Բրիտանիայի կառավարությունը Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հռչակել է ահաբեկչական կազմակերպություն:
Արձագանքելով խմբավորումը ահաբեկչական անվանելու Բրիտանիայի գործողությանը, ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է տարածել, որ դրա փոխարեն Բրիտանիան պետք է ամաչի Սիոնիստական ռեժիմի ձևավորման գործում իր դերի համար: