Վիեննայում տեղի է ունեցել Իրանի և «4+1» խմբի բանակցությունների վերջին հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i157654-Վիեննայում_տեղի_է_ունեցել_Իրանի_և_4_1_խմբի_բանակցությունների_վերջին_հանդիպումը
ՀԳՀԾ-ի անդամ երկրների բանակցային պատվիրակությունների ղեկավարների ներկայությամբ, Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում, կայացել է պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների 7-րդ փուլն ավարտական հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2021 14:10 Asia/Tehran

ՀԳՀԾ-ի անդամ երկրների բանակցային պատվիրակությունների ղեկավարների ներկայությամբ, Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում, կայացել է պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների 7-րդ փուլն ավարտական հանդիպումը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հանդիպումը սկսվել է ուրբաթ օրը՝ Իրանի արտաքին գործերի նախարարության և «4 + 1» խմբի փոխարտգործնախարարների և քաղաքական տնօրենների մակարդակով: Նիստը նախագահել են Իրանի ԱԳ նախարարի քաղաքական տեղակալ Ալի Բաղերի Քանին և  ԵՄ արտաքին քաղաքակնության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան: 

Հանդիպումը կայացել է եվրոպական կողմերի խնդրանքով, որոնք ժամանակ են պահանջել մայրաքաղաքներ վերադառնալու և Իրանի առաջարկած տեքստերը քննարկելու համար:

Չորեքշաբթի օրը Իրանը բանակցությունների մյուս կողմին է ներկայացրել  երկու տեքստ՝՝ ճնշող պատժամիջոցների վերացման և միջուկային խնդիրների վերաբերյալ։

ԻԻՀ  առաջարկած տեքստերը հինգշաբթի օրը քննարկվել են տարբեր հանդիպումներում։

Ալի Բաղերի Քանին հինգշաբթի օրը լրագրողներին ասել է.«Եթե ​​մյուս կողմերը պատրաստ լինեն բանակցությունների, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը որեւէ խոչընդոտ չունի և կմնա Վիեննայում՝ բանակցությունները շարունակելու համար»: