Ամիր Աբդոլլահյանն Իսլամաբադում հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարարի հետ
ԻԻՀ ԱԳ նախարարը Պաղեստինի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իրանի աջակցությունը Պաղեստինի ժողովրդի և Սրբազան Երուսաղեմի ազատագրմանը:
Fars News լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իսլամաբադում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների 17-րդ արտակարգ հանդիպման շրջանակում, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ ալ-Մալեքիի հետ:
Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Պաղեստինի ժողովրդին և սրբազան Երուսաղեմի ազատագրմանն ԻԻՀ աջակցությունը և դատապարտել գրավյալ տարածքներում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակվելը։
ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիադ Մանսուրն Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված առանձին նամակներում հայտարարել է, որ վերջին օրերին սիոնիստների հարձակումներն ավելացել են:
Ռիադ Մանսուրը հայտարարել է, որ նամակում Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ին կոչ է արվել իրականացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումը՝ Պաղեստինի ժողովրդին միջազգային աջակցություն ցուցաբերելու համար։