Հունվար 16, 2022 17:56 Asia/Tehran
  • Պուտինի և Ռայիսիի հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Մոսկվայում

Ռուսական աղբյուրները հայտնում են, որ Իրանի և Ռուսաստանի նախագահներ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպեն Մոսկվայում:

Որոշ լրատվական գործակալություններ քիչ առաջ հայտարարեցին, որ հունվարի 19-ին կկայանա Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը։

Անցյալ շաբաթ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռայիսիի այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ընթանում են և շուտով տեղի կունենա այդ հանդիպումը։

Անցյալ ամառվա վերջին, Պուտինը Ռայիսիի հետ ունեցած հեռախոսազրույցում ցանկացել էր համադրումներ կատարել առաջին իսկ պատեհ առիթում նրա հետ հանդիպելու համար:

Պիտակ