Ամիր Աբդոլլահյան. Իրան-Ռուսաստան հարաբերություններում նոր ճանապարհային քարտեզ է գծվում
https://parstoday.ir/hy/news/iran-i161948-Ամիր_Աբդոլլահյան._Իրան_Ռուսաստան_հարաբերություններում_նոր_ճանապարհային_քարտեզ_է_գծվում
Իրանի արտգործնախարարն ասել է.«Երկկողմ հարաբերություններում Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանը վճռական են տրամադրված համաշխարհային զարգացումներին համապատասխան՝ փոխադարձ հարաբերությունների և համագործակցության սկզբունքների մասին համաձայնագիրը թարմացնելու հարցում»:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հունվար 18, 2022 14:42 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրան-Ռուսաստան հարաբերություններում նոր ճանապարհային քարտեզ է գծվում

Իրանի արտգործնախարարն ասել է.«Երկկողմ հարաբերություններում Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանը վճռական են տրամադրված համաշխարհային զարգացումներին համապատասխան՝ փոխադարձ հարաբերությունների և համագործակցության սկզբունքների մասին համաձայնագիրը թարմացնելու հարցում»:

ԻԻՀ նախագահի Մոսկվա կատարելիք այցի նախօրեին, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ռուսական Սպուտնիկ լրատվական գործակալության կայքում հրապարակված  գրառման մեջ նշել է.«Տարածաշրջանային մակարդակում և բարձրագույն ղեկավարների կամքի լույսի ներքո, երկու երկրների համագործակցությունը ընդհանուր շահերի ապահովման շրջանակում հատել է երկկողմ հարաբերությունների սահմանները և մուտք գործելով  տարածաշրջանային ու միջազգային անվտանգության  ապահովմանը նպաստելու ոլորտներ, ավելի ամուր է, քան երբևէ»:

Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ ԻԻՀ  և Ռուսաստանի  միջև տարածաշրջանային համագործակցությունը չի սահմանափակվում միայն Արևմտյան Ասիայով, այլ ներառում է նաև այլ տարածաշրջաններ, այդ թվում՝ Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը: Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից ներտարածաշրջանային համագործակցությունը հատկապես առևտրի, տնտեսության, տրանսպորտի և տարանցման ոլորտներում մեծապես կնպաստի տարածաշրջանի աճին ու բարգավաճմանը և խաղաղության ու կայունության հաստատմանը»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ռուս գործընկերոջ պաշտոնական հրավերով հունվարի 19-ին  կմեկնի Մոսկվա՝ երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական և մշակութային փոխգործակցություններն ընդլայնելու նպատակով։