Կատարի արտգործնախարարը հանդիպել է Ամիր Աբդոլլահյանի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i162818-Կատարի_արտգործնախարարը_հանդիպել_է_Ամիր_Աբդոլլահյանի_հետ
Կատարի ԱԳ նախարարը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 27, 2022 15:44 Asia/Tehran
  • Կատարի արտգործնախարարը հանդիպել է Ամիր Աբդոլլահյանի հետ

Կատարի ԱԳ նախարարը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ։

Կատարի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին հինգշաբթի օրը Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։

«Ալ Ջազիրա» ցանցը հաղորդել է, որ Կատարի արտգործնախարարը Թեհրան կատարած   աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և խորհրդակցել տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Իրանի և Կատարի ԱԳ նախարարները երեքշաբթի օրը հեռախոսազրույց էին ունեցել։

Հեռախոսազրույցում երկու երկրների պաշտոնյաները քննարկել էին տարածաշրջանային խնդիրները, կարևորել   դիվանագիտական ճանապարհներով  խնդիրների լուծման անհրաժեշտությունը, ինչպես նաև խորհրդակցել որոշ կարևոր հարցերի շուրջ։