Կընդլայնվեն Իրանի և Ադրբեջանի Հանրապետության մաքսային համագործակցություները
https://parstoday.ir/hy/news/iran-i163408-Կընդլայնվեն_Իրանի_և_Ադրբեջանի_Հանրապետության_մաքսային_համագործակցություները
Իրանի և Ադրբեջանի Հանրապետության Աստարայի մաքսատան գլխավոր տնօրենները պայմանավորվել են հեշտացնել և ընդլայնել տարանցիկ բեռնատարների երթևեկությունը և նվազեցնել դրանց երթևեկության խցանումը երկու երկրների սահմանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2022 11:55 Asia/Tehran
  • Կընդլայնվեն Իրանի և Ադրբեջանի Հանրապետության մաքսային համագործակցություները

Իրանի և Ադրբեջանի Հանրապետության Աստարայի մաքսատան գլխավոր տնօրենները պայմանավորվել են հեշտացնել և ընդլայնել տարանցիկ բեռնատարների երթևեկությունը և նվազեցնել դրանց երթևեկության խցանումը երկու երկրների սահմանին։

Աստարա սահմանային նավահանգիստը գտնվում է Կասպից ծովում և  ցամաքային, ծովային և երկաթուղային սահմաններով կապված է Ադրբեջանի Հանրապետության հետ։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Աստարայի մաքսային ծառայության գլխավոր տնօրենի և Ադրբեջանի մաքսատան աշխատակիցների հանդիպման ժամանակ Աստարայի մաքսային ծառայության ղեկավար Սաիդ Նադերին քննադատել է Ադրբեջանի մաքսատան կողմից տարանցիկ բեռնատարների դանդաղ ընդունման գործընթացը։ 

Նադերին ընդգծել է Իրանի կողմից արտահանման և տարանցիկ բեռնատարների քանակի ընդունման ավելացումը, այդ խնդիրների լուծման համար համատեղ սահմանային կամուրջի վերանորոգման անհրաժեշտությունը։

Իրանի և Ադրբեջանի Հանրապետության Աստարայի մաքսատների գլխավոր տնօրենները պայմանավորվել են երկու երկրերի կողմից մեծացնել բեռնատարների ընդունումը և արագացնել մաքսազերծումը։