Իրանը հզոր է իր երիտասարդների հնարավորությունների շնորհիվ
https://parstoday.ir/hy/news/iran-i163416-Իրանը_հզոր_է_իր_երիտասարդների_հնարավորությունների_շնորհիվ
Iran Press-ի հաղորդմամբ՝  ԻԻՀ բանակի ռազմավարական ծովուժի հրամանատարն ասել է.«Այսօր ծովերում իրանցի երիտասարդների կառուցած կործանիչները հզորություն ու հեղինակություն են կերտում իսլամական Իրանի համար»: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2022 12:37 Asia/Tehran
  • Իրանը հզոր է իր երիտասարդների հնարավորությունների շնորհիվ

Iran Press-ի հաղորդմամբ՝  ԻԻՀ բանակի ռազմավարական ծովուժի հրամանատարն ասել է.«Այսօր ծովերում իրանցի երիտասարդների կառուցած կործանիչները հզորություն ու հեղինակություն են կերտում իսլամական Իրանի համար»: 

Նշելով, որ նվիրյալների ու վետերանների տասնամյա ազնիվ աշխատանքի  փորձը հեղափոխական երիտասարդներին փոխանցվելը արդյունավետ դեր է ունեցել ռազմածովային ուժերի  առաջընթացներում, Շահրամ Իրանին հավելել է.«Եթե այսօր ԻԻՀ բանակի ծովուժի հեղափոխական ու շնորհալի երիտասարդների ձեռքով կառուցվում են կործանիչներ, որոնք ծովերում հեղինակություն են կերտում իսլամական Իրանի համար, դրա համար մենք պարտական ենք վետերանների անխոնջ ջանքերին ու կատարած աշխատանքին»:  

Ծովակալ Իրանին  հայտարարել է. «Իրանի բանակի վետերաններն իրենց կրոնական եռանդով, ազգային եռանդով և փորձի փոխանցմամբ մասնակից են բանակի ռազմավարական ծովուժի կողմից իսլամական սրբազան համակարգին փառք ու պատիվ բերած աշխատանքներին»: