Իրաքն ընդգծում է Իրան-Սաուդյան Արաբիա բանակցությունների շարունակության վրա
Իրաքի արտգործնախարարն ընդգծել է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջև բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը։
Հինգշաբթի օրը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը և Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հոսեյնը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային հարցեր։
Իրաքի արտգործնախարարը քննարկելով Վիեննայի բանակցությունները նաև ընդգծել է Թեհրան-Ռիադ բանակցությունների շարունակման կարևորությունը և դրա դրական ազդեցությունը տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման վրա։
Ամիր Աբդուլլահյանը և Ֆոադ Հոսեյնը ընդգծել են երկու երկրների միջև խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը՝որը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովրդների շահերի ապահովմանը։
Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի Արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև տարածաշրջանի, այդ թվում՝ Եմենի զարգացումները և այդ երկրում պատերազմին վերջ տալու ուղղոթյամբ տարվող ջանքերը։
Այսօր Ամիր Աբդուլլահյանը նույնպես հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի արտգործնախարարի հետ։