Իրաքն ընդգծում է Իրան-Սաուդյան Արաբիա բանակցությունների շարունակության վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i163420-Իրաքն_ընդգծում_է_Իրան_Սաուդյան_Արաբիա_բանակցությունների_շարունակության_վրա
Իրաքի արտգործնախարարն ընդգծել է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջև բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 03, 2022 16:16 Asia/Tehran
  • Իրաքն ընդգծում է Իրան-Սաուդյան Արաբիա բանակցությունների շարունակության վրա

Իրաքի արտգործնախարարն ընդգծել է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջև բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը։

Հինգշաբթի օրը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը և Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հոսեյնը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային հարցեր։

Իրաքի արտգործնախարարը քննարկելով  Վիեննայի բանակցությունները նաև ընդգծել է Թեհրան-Ռիադ բանակցությունների շարունակման կարևորությունը և դրա դրական ազդեցությունը տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման վրա։

Ամիր Աբդուլլահյանը և Ֆոադ Հոսեյնը ընդգծել են երկու երկրների միջև խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը՝որը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովրդների շահերի ապահովմանը։

Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի Արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև տարածաշրջանի, այդ թվում՝ Եմենի զարգացումները և այդ երկրում պատերազմին վերջ տալու ուղղոթյամբ տարվող ջանքերը։

Այսօր Ամիր Աբդուլլահյանը նույնպես  հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի արտգործնախարարի հետ։