Հաջորդ տարի իրանական «Նահիդ» արբանյակի երկու նմուշ կհանվի ուղեծիր
Իրանի տիեզերական գործակալության ղեկավարն ասել է. «Հաջորդ տարի (1401 թ.) Զու ալ-Ջենահ և Ղայեմ արբանյակակաիր հրթիռներով «Նահիդ 1» արբանյակի երկու նմուշ կհանվի ուղեծիր։
Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեն տիեզերական տեխնոլոգիաների ազգային օրվա արարողության ժամանակ հավելել է.«Մտադիր ենք ուժեղացնել «Նահիդ 2» արբանյակի նմուշի արդադրումը»:
Իրանի կապի փոխնախարարն ասել է.«Ցածր բարձրության համակարգերը փոփոխություններ են ստեղծել աշխարհում, և մենք առաջնահերթություն ենք տալիս այս հարցին»:
2009 թ.-ի փետրվարի 3-ը, իրանական առաջին արբանյակը, որը կոչվում է «Օմիդ» երկրի ուղեծիր է հանվել:
Կապի ազգային թանգարանում, Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ներկայությամբ կայացել է Իրանի տիեզերական տեխնոլոգիաների օրվան նվիրված արարողությունը։