Խաթիբզադե. Եվրոպացիները պետք է հաղթահարեն ամերիկացիների անգործությունն ու անպատասխանատվությունը
Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ եվրոպացիները պետք է հաղթահարեն ամերիկացիների անգործությունն ու անպատասխանատվությունը հավելեով.«Իրանի Իսլամական Հանրապետությունը սպասում է ամերիկացիների վարքագծի գործնական փոփոխությանը»։
Երկուշաբթի օրը կայացած ամենշաբաթյա ասուլիսում, անդրադառնալով Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլի վերսկսմանը Սաիդ Խաթիբզադեն նշել է.«Իրանն ակնկալում է, որ պատվիրակությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, կկատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները և կչեղարկեն պատժամիջոցները»:
Ի պատասխան ԱՄՆ պաշտոնյաների այն հայտարարություններին, թե իրենք չեն կարող երաշխավորել հաջորդ վարչակազմի հավատարմությունը ՀԳՀԾ-ին, Խաթիբզադեն ասել է.«Իրանը, «4+1» խումբըը և ԵՄ ներկայացուցիչը պնդում են, որ ԱՄՆ կառավարությունը պետք է երաշխիքներ տրամադրի ապագայի համար»:
Խաթիբզադեն ընդգել է, որ ԱՄՆ պաշտոնյաները պետք է իմանան, որ չեն կարող կործանարար և սխալ որոշումներ կայացնելով, ՀԳՀԾ-ից դուրս գալու գինը վճարել Իրանի ժողովրդի գրպանից, այլ պետք է շահեն Իրանի ժողովրդի վստահությունը և վերադառնան իրենց անցած ճանապարհին։
Արձագանքելով Վիեննայում համաձայնության գալու մասին Իսրայելի վարչապետի հայտարարություններին ևնշելով, որ սիոնիստներն են ահաբեկչության և արյունահեղության հիմքը տարածաշրջանում, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հստակեցրել է.«Տարածաշրջանի մեր ընկերները տեղյակ են այս կեղծ ռեժիմի դավադրությունների մասին»: