Մեկնաբանություն- Առաջնորդի տեսակետը. Իրանը հզորանում է, չնայած իր դեմ ուղղված թշնամանքին
https://parstoday.ir/hy/news/iran-i163826-Մեկնաբանություն_Առաջնորդի_տեսակետը._Իրանը_հզորանում_է_չնայած_իր_դեմ_ուղղված_թշնամանքին
ԻԻՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն անդրադառնալով տնտեսական, քաղաքական, անվտանգության, մեդիա և դիվանագիտական ոլորտներում թշնամու վարած հդբրիդային պատերազմին, նշել է. «Այս հիբրիդային ու համապարփակ հարձակման դեմ հնարավոր չէ մշտապես կիրառել պաշտպանական ռազմավարություն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2022 08:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Առաջնորդի տեսակետը. Իրանը հզորանում է, չնայած իր դեմ ուղղված թշնամանքին

ԻԻՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն անդրադառնալով տնտեսական, քաղաքական, անվտանգության, մեդիա և դիվանագիտական ոլորտներում թշնամու վարած հդբրիդային պատերազմին, նշել է. «Այս հիբրիդային ու համապարփակ հարձակման դեմ հնարավոր չէ մշտապես կիրառել պաշտպանական ռազմավարություն»:

Երեքշաբթի օրը, բանակի մի խումբ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդը նշել է. «Մենք է պետք է պատասխան հիբրիդային հարձակում իրականացնենք և պատկան մարմինները պետք է այս կապակցությամբ քայյեր ձեռնարկեն»:

Իրանը բժշկական, գիտական, կրթական, ռազմական ու պաշտպանական տեխնլոգիաների ոլորտում զարգացում է գրանցել, ինչի արդյունքում, ԻԻՀ դեմ ուղղված թշնամանքն ավելի մեծ ծավալներ է ստացել: 

Անցած 43 տարիների ընթացքում, Իրանի թշնամիներն ավելի են խստացրել հակաիրանական քայլերը և եթե ժամանակին նրանց գործիքները պատերազմն ու տնտեսական պատժամիջոցներն էին, այսօր դա ավելի լայն շերտեր է ընդգրկում: Նրանք փորձում են կանխել բոլոր ոլորտներում Իրանի զարգացումը:

Իրանի թշնամիները նոր ձևերով, այդ թվում՝ հիբրիդային հարձակումներով և Իրանի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրելով, փորձում են հասնել «իսլամական վարչակարգի հիմքերը թուլացնելու» իրենց նպատակին:

Սակայն ինչպես նշել է ԻԻՀ առաջնորդը, վերջին 43 տարիների ընթացքում, Իրանն ամուր քայլերով առաջ է գնացել, և շարունակելու է գնալ, հիասթափեցնելով թշնամուն:

Այս տարիների ըթնացքում, Իրանը մեծ քայլեր է ձեռնարկել տարբեր գիտությունների տեղայկնացման ուղղությամբ, իրանցի մասնագետների ուժերի շնորհիվ: Ռազմական, բժշկական, գիտական ոլորտներում առաջխաղացումները այդ զարգացումների մի մասն են: Դա ցույց  է տալիս, որ Իրանը հաջողությամբ առաջ է շարժվում:

Իրանն արտադրում է  արդիական ռազմական սարքավորումներ, հատկապես օդային պաշտպանության ոլորտում, որոնք հավասար մակարդակում են գտնվում համաշխարհային ձեռքբերումների հետ: Ռազմաօդային ուժերում, հակառակ նախահեղափոխական ժամանակաշրջանի, Իրանն այլևս կախվածություն չունի դրսից և կարողանում է ապահովել իր անվտանգությունը: Իսկ պատճառն առաջին հերթին նրանում է, որ այդ ձեռքբերումները ներքին մասնագետների հնարավորությունների արդյունքն են, ինչն  անվտանգության առումով շատ կարևոր է:

Նիգերիայի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Իսա Հարունան, Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ասել է. «ԻԻՀ նվաճումները շատ են: Գրագիտությունը և կթրության մակարդակը երկրում կազմում է ավելի քան 90 տոկոս: Իսկ դա նպաստում է գիտության ու տեխնոլոգիայի ոլորտներում ձեռքբերումների ավելացմանը»:

 Սակայն այս զարգացումներին զուգահեռ, թշնամիները նոր գործիքակազմով փորձում են կանխել այդ առաջխաղացումը: Չնայած թշնամու հիբրիդային հարձակումները ժամանակին պատասխան են ստացել, սակայն հաշվի առնելով տարբեր ոլորտներում իր հնարավորություններն, Իրանը կարող է ավելի մեծացնել այդ քայլերը և չմնալ միայն պաշտպանական դիրքում: