Թիթեռի հիվանդությամբ տառապող հիվանդների հարազատները բողոքի հայց են ներկայացրել ԱՄՆ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i163840-Թիթեռի_հիվանդությամբ_տառապող_հիվանդների_հարազատները_բողոքի_հայց_են_ներկայացրել_ԱՄՆ_ի_դեմ
Իրանի դատական իշխանության ներկայացուցիչը հայտարարել է, որ թիթեռի հիվանդությամբ (Epidermolysis bullosa) տառապող հիվանդների հարազատները բողոքի հայց են ներկայացրել ԱՄՆ-ի 30 կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2022 10:31 Asia/Tehran
  •  Թիթեռի հիվանդությամբ տառապող հիվանդների հարազատները բողոքի հայց են ներկայացրել ԱՄՆ-ի դեմ

Իրանի դատական իշխանության ներկայացուցիչը հայտարարել է, որ թիթեռի հիվանդությամբ (Epidermolysis bullosa) տառապող հիվանդների հարազատները բողոքի հայց են ներկայացրել ԱՄՆ-ի 30 կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց դեմ:

Զաբիոլլահ Խոդայանը լրագրողներին ասել է. «Թիթեռնիկի հիվանդությամբ տառապող հիվանդներին անհրաժեշտ են հատուկ վիրակապեր, որոնք արտադրում է Շվեդիան: Սակայն պատժամիջոցների պատճառով, դրանց ներկրումն արգելված է, ինչի հետևանքով հիվանդները մահանում են: Ուստի հիվանդների ընտանքիների անդամները բողոքի հայց են ներկայացրել ԱՄՆ-ի իշխանությունների և այդ հարցի պատասխանատուների դեմ»:

Շնորհավորելով իսլամական հեղափոխության հղթանակի տարեդարձի կապակցությամբ, Խոդայանը հավելել է. «Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, տեսաբաններն իսլամական ուսմունքներն ընդունեցին որպես հեղափոխության սկզբունքներից մեկը, քանի որ մեր հեղափոխությունն օրինակ դարձավ մյուս հեղափոխությունների համար և վստահություն ներշնչեց  աշխարհի բոլոր ճնշվածներին»։