Խաթիբզադե. Պաղեստինցիների տների ավերումն ու բռնազավթումն ապարտեիդի քաղաքականության շարունակությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i164782-Խաթիբզադե._Պաղեստինցիների_տների_ավերումն_ու_բռնազավթումն_ապարտեիդի_քաղաքականության_շարունակությունն_է
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Պաղեստինի ժողովրդի տների ավերումն ու բռնագրավումը ապարտեիդի քաղաքականության շարունակությունն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2022 12:52 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Պաղեստինցիների տների ավերումն ու բռնազավթումն  ապարտեիդի քաղաքականության շարունակությունն է

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Պաղեստինի ժողովրդի տների ավերումն ու բռնագրավումը ապարտեիդի քաղաքականության շարունակությունն է»։

Սայիդ Խաթիբազադեն ընդգծել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու, նրանց տների ավերումը  և հողերի բռնագրավումը դադարեցնելու անհրաժեշտությունը, ինչ տեղի է ունենում մանկասպան Սիոնիստական ​​ռեժիմի ապարտեիդի քաղաքականության շրջանակում։

Արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է  Շեյխ Ջարահ շրջանի պաղեստինցի բնակիչներին իրենց տներից բռնի տեղահանելու Սիոնիստական ​​ռեժիմի ռասիստական ​​գործողությունները։ Նա համերաշխություն է հայտնել Պաղեստինի ժողովրդին,  որպես  հինավուրց և աստվածային կրոնների բնօրրան երկրի հիմնական ու իրական բնակիչներ ։

Խաթիբզադեն  կոչ է արել միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին, կատարել  այս կապակցությամբ իրենց իրավական և մարդասիրական պարտավորությունները: