Շամխանի. ԱՄՆ-ի հետ բանակցությունները Իրանի բանակցային խմբի օրակարգում չեն
https://parstoday.ir/hy/news/iran-i164952-Շամխանի._ԱՄՆ_ի_հետ_բանակցությունները_Իրանի_բանակցային_խմբի_օրակարգում_չեն
 Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«ԱՄՆ-ի հետ բանակցություններն Իրանի բանակցային թիմի օրակարգում չեն, քանի որ դրանք խնդրի կարգավորման աղբյուր չեն կարող լինել»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2022 14:05 Asia/Tehran
  • Շամխանի. ԱՄՆ-ի հետ բանակցությունները Իրանի բանակցային խմբի օրակարգում չեն

 Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«ԱՄՆ-ի հետ բանակցություններն Իրանի բանակցային թիմի օրակարգում չեն, քանի որ դրանք խնդրի կարգավորման աղբյուր չեն կարող լինել»։

«Վիեննայի բանակցություններն ի սկզբանե ընթացել են Իրանի և «4+1»-ի և Եվրամիության ներկայացուցչի միջև, և այդ ուղին կշարունակվի անփոփոխ մինչև արդյունքի հասնելը», - գրել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Twitter-ի իր էջում։

Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Twitter-ում գրել էր. «Պատժամիջոցների իրական վերացումը նշանակում է, որ Իրանի տնտեսական օգուտներն ապահովված են: ԱՄՆ-ի խոստումնադրժությունը ևս ցանկացած համաձայնագրին ուղղված ամենակարեւոր սպառնալիքն է»։