Ընդգծվել է Իրան-Կատար հարաբերությունները բոլոր ոլորտներում ընդլայնելու անհրաժեշտությունը
Իրան-Կատար բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը և Կատարի Էմիրն ընդգծել են երկու երկրների պաշտոնյաների և տնտեսական համատեղ հանձնաժողովի նախագահների կողմից երկկողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ժամանակ, նշելով, որ Իրանի և Կատարի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդումը պետք է տարածվի տարածաշրջանային և միջազգայիօն հարթակներում համագործակցությա վրա, Էբրահիմ Ռայիսին ասել է. «Իրանը մշտապես անկեղծ հարևան և իսկական բարեկամ է եղել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Կատարի համար, և դրա լավագույն օրինակն Իրանի մշտական աջակցությունն է Պաղեստինի ճնշված ժողովրդին»:
Դատապարտեով Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված որոշ երկրների ջանքերը, Ռայիսին նշել է. «Տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի ընդլայնումը լինելու է ի վնաս բոլոր երկրների, քանի որ իր շահերի ապահովման ճանապարհին, այդ ռեժիմը սպառնալու է երկրների կայունությանն ու անվտանգությանը»:
Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին, նշելով, որ իր երկիրն աջակցում է խաղաղ միջուկային գործունեության ոլորտում Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, ասել է. «Կատարը միշտ ընդգծել է, որ երկխոսությունը երկրների միջև առկա տարաձայնությունների լուծման միակ ճանապարհն է, և ցանկացած համաձայնագրի ճակատագիրը կախված է ստանձնած պարտավորությունների նկատմամբ կողմերի հավատարմությունից»: