Հարևան երկրների, հատկապես Կատարի հետ առևտրի ընդլայնումը Իրանի առաջնահերթությունն է
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ հարևան երկրների, հատկապես Կատարի հետ առևտրի ընդլայնումը Իրանի առաջնահերթությունն է:
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը Դոհայից Իրանի հեռուստատեսության Երկրորդ ալիքի լրատվական ծրագրի ժամանակ տեսակապով ունեցած զրույցում ասել է.«Իրանի նախագահի և Կատարի էմիրի ներկայությամբ բազմաթիվ պայմանագրեր են ստորագրվել, լավ պայմանավորվածություն է ձեռք բերվել տրանսպորտի, էներգետիկայի, առևտրի, էլեկտրաէներգիայի և գազի, տեխնիկական և ինժեներական համագործակցության ոլորտներում»։
Փեյմանփաքն ասել է. «Երկու երկրները վճռական են՝ ընդլայնել համագործակցությունը»։
Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հավելել է.«Իրանի առևտրի զարգացման ծրագիրը մշակվել է 2025 թվականի տեսլականով»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին, Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Սանիի պաշտոնական հրավերով մեկնել է Դոհա՝ մասնակցելու Գազ արտահանող երկրների՝ ՕՊԵԿ-ի վեցերորդ գագաթնաժողովին։