Ռայիսի. Տարածաշրջանի երկրներում առկա կարողությունները պետք է օգտագործվենմ
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Իրանում, ինչպես նաև տարածաշրջանի հարևան ու նաև մուսուլման երկրների անտեսված կարողությունները պետք է վերակենդանացվեն»:
Կատար կատարած այցի ընթացքում այդ երկրի և իրանցի գործարարների և հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին ասել է. «Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է բարիդրացիական հարաբերությունների զարգացման վրա, և մենք կարծում ենք, որ հարևան երկրներում կան բազմաթիվ կարողություններ, որոնք պետք է հայտնվեն վերակենդանացվեն»։
Ռաիսին նշել է. «Այսօր այդ կարողությունների մի փոքր մասը դիտարկվում են, սակայն Իրանում, ինչպես նաև տարածաշրջանի հարևան ու նաև մուսուլման երկրների անտեսված կարողությունները պետք է վերակենդանացվեն և ծառայեն ժողովուրդների շահերին»:
Նախագահ Ռայիսին ընդգծել է. «Այսօր մեր քաղաքականությունն ուղղված է այդ կարողությունների վերակենդանացմանն ու հարևանների հետ հարաբերությունների ակտիվացմանը։ Տարածաշրջանի երկրների միջև քաղաքական, տնտեսական, առեւտրային, զբոսաշրջային, մշակութային հարաբերությունները պետք է զարգանան»։