ԻԻՀ նախագահը ներկայացրել է Կատար կատարած այցի արդյունքները
Կատարից վերադառնալուց հետո, ԻԻՀ նախագահը ներակայցրել է այցի ձեռքբերումները:
ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի առավոտյան կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է այցի ձեռքբերումները։ Այցը տեղի է ունեցել Իրանի հարևանության քաղաքականության շրջանակում, երկու հիմնական նպատակով՝ «հարևանների հետ փոխվստահության և համագործակցության բարձրացում» և «տարածաշրջանի տնտեսության ու առեւտրի մեջ Իրանի մասնաբաժնի ավելացումը»։
Ռայիսին ասել է. «Կատարի հետ ստորագրվել է համագործակցության 14 համաձայնագիր: Կատարի էմիրը երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին հանձնարարել է անհապաղ հետամուտ լինել այդ համաձայնագրերի և հուշագրերի գործադրմանը»։
Անդրադառնալով Կատարում գործարարների հետ իր հանդիպմանը՝ Ռայիսին ասել է. «Գործարարները հետաքրքրված են Իրանում տնտեսական, առևտրային և ներդրումային ոլորտով»։
Անդրադառնալով Գազ արտահանող երկրների գագաթնաժողովի շրջանակներում իր հանդիպումներին՝ Ռաիսին ասել է. «Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և համագործակցությունը տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում»։
ԻԻՀ նախագահը հավելել է.«Էներգետիկ, հատկապես գազի ոլորտում համագործակցությունը քննարկվել է բոլոր մասնակից անդամների կողմից»: