Իրանի կառավարության խոսնակ. «Հարևանության դիվանագիտությունն» ուղղված է ուժեղ Իրան կերտելուն
Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ 10 տարի անց ԻԻՀ նախագահի այցը Կատար, շրջադարձային է Պարսից ծոցի երկրների հետ հարաբերություններում:
Նա հավելել է. ««Հարևանության դիվանագիտությունն» ուղղված է ուժեղ Իրան կերտելուն»:
Բահադորի Ջահրոմին չորեքշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «ԻԻՀ նախագահի այցը Կատար ցույց տվեց, որ կառավարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս Գազ արտահանող երկրների ֆորումին»։
Նա հավելել է. ««Հարևանության դիվանագիտությունն» ուղղված է ուժեղ Իրան կերտելուն: Այս քաղաքականությունը մեկնարկեց Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ռուսաստանից ու հասավ Կատար»:
Իրանի կառավարությունը որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն, աշխատում է տարածաշրջանի հարևան և բարեկամ երկրների հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:
Իրանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ հարևան է 15 րեերկրների հետ: Եվ տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում տնտեսական, առևտրային, արդյունաբերական, մշակութային և զբոսաշրջային կարողությունների օգտագործումը կնպաստի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հաստատմանը: