Ռայիսի. Ուկրաինացիները դարձել են ԱՄՆ-ի չար քաղաքականության զոհը
https://parstoday.ir/hy/news/iran-i166136-Ռայիսի._Ուկրաինացիները_դարձել_են_ԱՄՆ_ի_չար_քաղաքականության_զոհը
Նշելով, որ ուկրաինացիները դարձել են ԱՄՆ-ի չար քաղաքականության զոհւը, ԻԻՀ նախագահը հավելել է. «Իրանը դեմ է պատերազմին և որքան շուտ այն ավարտվի, այնքան կշահի ժողովուրդը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2022 04:55 Asia/Tehran
  • Ռայիսի. Ուկրաինացիները դարձել են ԱՄՆ-ի չար քաղաքականության զոհը

Նշելով, որ ուկրաինացիները դարձել են ԱՄՆ-ի չար քաղաքականության զոհւը, ԻԻՀ նախագահը հավելել է. «Իրանը դեմ է պատերազմին և որքան շուտ այն ավարտվի, այնքան կշահի ժողովուրդը»:

Կիրակի օրը, Ուկրաինայի ու տարածաշրջանի իրադարձությունների թեմայով կառավարության նիստում, Էբրահիմ Ռայիսին հայտարարել է. «Ուկրաինացիներն ինչպես աֆղանցիներն, իրաքցիներն ու եմենցիները, դարձել են ԱՄՆ-ի չար քաղաքականության զոհը»:

Ռայիսին ասել է. «Ինչպես հայտարարել է ԻԻՀ առաջնորդը, Իրանը դեմ է պատերազմին և որքան շուտ այն արվարտվի, այքան շուտ կնվազեն տարածաշրջանի  ժողովուրդների խնդիրներն ու նրանց սպառնացող վտանգները»:

Անդրադառնալով հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների վերջին վիճակին, ԻԻՀ նախագահն ասել է. «ԱԳ նախարարությունը և բանակցող պատվիրակությունմը շարունակում են բանակցությունները, սակայն կառավարությունը բանակցությունների ու դրանց վերջնական արդյունքի ուղղությամբ որևէ քայլ չի արել և չի անելու»:

Ռայիսին նշել է. «Վերջին վեց ամիսներին կառավարության հաջողության գաղտնիքը կայացել է նրանում, որ բոլոր, այդ թվում՝ արտաքիւն քաղաքականության, բանկային համակարգի ու նավթային ոլորտի խնդիրները չի կապել ՀԳՀԾ-ի հետ»: