Խաթիբզադե. Իրանը որոշումներ է կայացնում՝ հիմնվելով ԱՄՆ-ի քայլերի վրա
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երկուշաբթի օրը շաբաթական մամուլի ասուլիսում ներկայացնելով ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ Իրանի դիրքորոշումն ասել է.«Իրանի մոտեցումը եղել է հետևողական: Թեհրանը որոշումներ է կայացնում՝ հիմնվելով ԱՄՆ-ի քայլերի վրա, այլ ոչ թե անորոշ ուղերձների կամ առանց իմանալու, թե ինչ է լինելու արդյունքում»:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է եկել ՀԳՀԾ-ից ու հիմա ցանկանում է վերադառնալ և Իրանի ու «4+1» խմբի համար պարզ են Վաշինգտոնի պարտավորությունները:
Խաթիբզադեն ընդգծել է.«ԱՄՆ-իգործողություններում որևէ փոփոխություն չի նկատվել, և Իրանի ժողովրդի վրա առավելագույն ճնշումը շարունակվել է»։
Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի վերջերս Թեհրան կատարած այցին և կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, նա հավելել է.«Գործակալության տեխնիկական հարցումների փակման և Վիեննայում ձեռք բերված համաձայնության միջև ուղիղ կապ կա»:
Խաթիբզադեն ասել է, որ Ռուսաստանը կառուցողական մոտեցում ունի Վիեննայում համատեղ համաձայնագրի ձեռքբերման հարցի նկատմամբ, հավելելով.«Իրանի միջուկային խաղաղ ծրագիրը չպետք է սահմանափակվի: Իսկ պատժամիջոցները չպետք է ազեն Ռուսաստանի և Չինաստանի հետ Իրանի խաղաղ համագործակցության վրա»:
Վիեննայի բանակցությունների հետ կապված Սիոնիստական ռեժիմի գործողությունների մասին Խաթիբզադեն ասել է.«Իսրայելի օկուպացիոն ռեժիմի քաղաքականությունը եղել է ահաբեկելը, դիվերսիաները և միջազգային խնդիրների ցանկացած դիվանագիտական լուծման գործընթացը խափանելը: Սիոնիստական ռեժիմի գործողությունների հիմնական լսարանը եվրոպական մայրաքաղաքներն ու «4+1» խումբն են։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ՆԱՏՕ-ի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին ասել է. «Ռուսաստանում լուրջ մտահոգություններ կան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի սադրիչ գործողությունների վերաբերյալ: Պատերազմը հարցի լուծում չէ, և ժողովուրդը պետք է չտուժի կառավարությունների միջև հակամարտություններից»: